Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ.դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված՝ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունները և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Գագիկ Կարապետյանի 27.11.2024 թ N 7877 դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Ափնագյուղ բնակավայրերի վարչական սահմաներում գտնվող, քաղաքացի Գագիկ Կարապետյանի և համայնքային սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել և դարձնել՝ բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ, համաձայն աղյուսակի: 2. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 3.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2025թ հողային հաշվեկշկում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Աղյուսակ
NN
|
Սեփականա-տերը
|
Կադաստրային ծածկագիրը
|
Մակերես/հա/
|
Փոփոխվող հողամասի նպատակային և գործառնական նշանակություն
|
Փոփոխված հողամասի նպատակային և գործառնական նշանակություն
|
Դրական եզրակացության
ամիս,ամսաթիվ, համարը
|
1
|
Կարապետյան Գագիկ
|
02-023-0107-0008
|
0.08249
|
Գյուղատնտեսական խոտհարք
|
Բնակավայրերի հասարակական կառուցապատման
|
04.04.2025թ
թիվ 2/փ- 121
|
2
|
Համայնքային
|
02-023-0107-0005
|
0.03435
|
Գյուղատնտեսական այլ
|
Բնակավայրերի հասարակական կառուցապատման
|
04.04.2025թ
թիվ 2/փ- 121
|
|