Հիմք ընդունելով քաղաքացի Խաչիկ Հակոբի Հարությունյանի կողմից՝ 2003թ-ից վարձակալված հողամասը և փաստացի տիրապետվող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին դիմումը, Վարդենուտ բնակավայրի վարչական շրջանի ղեկավարի, Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը և հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի 09.04.2025թ ԴԽ/02-2025 նիստի արձանագրությամբ առաջարկությունը՝ հողամասերը շուկայական արժեքով օտարելու մասին, <<ՄԵՆԵՋՄԵՆԹ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ>> ՍՊ ընկերության կողմից տրված անշարժ գույքի օտարման նպատակով շուկայական արժեքները, որը ըստ գնահատողի գնահատել է 1քմ 491.8դրամ., համաձայն ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին՚՚ ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթնեով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ, 67-րդ և 48-րդ հոդվածներով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Համայնքի ղեկավարին՝ առաջարկություն ներկայացնել վարձակալին՝ սույն որոշմամբ հաստատված գնով՝ 1քմ- ------դրամով, նախապատվության իրավունքով ձեռք բերելու գյուղատնտեսական հողամասը: 2.Թույլատրել համայնքի ղեկավարին` վարձակալի հրաժարվելու դեպքում համայնքի սեփականություն համարվող, Վարդենուտ գյուղում գտնվող, Խաչիկ Հակոբի Կարապետյանի կողմից վարձակալված, 02-102-0106-0027 ծածկագրով 0.427 հա մակերեսով հողամասը աճուրդ-վաճառքի միջոցով օտարել: 3.Համայնքի ղեկավարին` ապահովել աճուրդի հրապարակայնությունը, ներկայացնել գնառաջարկ և նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: 4. Չեղյալ համարել Ապարան համայնքի ավագանուն 27.11.2024թ թիվ 175-Ա և 19.03.2025թ թիվ 43-Ա որոշումները: |