Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ.դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված՝ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունները և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով, և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Մելիքգյուղ բնակավայրերի վարչական սահմանում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել և դարձնել՝ բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ՝ համաձայն աղյուսակի: 2. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 3.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2025թ հողային հաշվեկշկում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Աղյուսակ
N
|
Գտնվելու վայրը, սեփականատերը
|
Ծածկագիրը
|
Մակերես
/հա/
|
Փոփոխվող հողամասի նպատակային և գործառնական նշանակություն
|
Փոփոխված հողամասի նպատակային և գործառնական նշանակություն
|
Դրական եզրակացության ամիս, ամսաթիվ, համարը
|
1
|
Մելիքգյուղ, համայնքային
|
02-070-0111-0025
|
0.5139
|
Գյուղատնտեսական վարելահող
|
Բնակավայրերի հասարակական կառուցապատման
|
25.04.2025թ թիվ 2/փ- 136
|
|