Հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Ապարան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի առաջին նստաշրջանի հինգերորդ նիստի օրակարգը հաստատելու մասին (զեկուցող՝ Կ. Եղիազարյան) 2. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 3. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Կայք բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունները և հողատեսքերը փոփոխելու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 4. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական տարածքներում գտնվող՝ քաղաքացի Վահե Մխիթարյանի սեփականությունը հանդիսացող հողամասից 0.2 հա հողամասի նպատակային նշանակությունը և հողատեսքը փոփոխելու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 5. Ապարանի քաղաքապետարանի և Գայ Բարսեղյանի միջև 06.10.2004թ հողամասի վարձակալության թիվ 1167 պայմանագրում փոփոխություն կատարաելու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 6. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող 02-002-0036-0045 կադաստրային ծածկագրով 0,80041 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից 0,16 հա հողամասը մասնակիորեն դադարեցնելու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 7. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող, Լուսագյուղի վարչական տարածքում գտնվող, Վարդան Խաչիկի Գալստյանի կողմից վարձակալված հողամասը օտարելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 8. Ապարան համայնքի Վարդենուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամաերը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 9. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ապարանի համայնքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ՝ հիմնարկ) համար «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ԻՑ (այսուհետ՝ լիզինգատու) լիզինգի միջոցով անհրաժեշտ գույք, կարուսելներ և մարզասարքեր ձեռք բերելու մասին (զեկուցող՝ Հ.Մկրտչյան) 10.«Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրին հավանություն տալու մասին (զեկուցող՝ Հ.Մկրտչյան) 11.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին (զեկուցող՝ Ի. Թադևոսյան) |