Նկատի ունենալով, որ ՀՀ վարչապետի 2009 թ.դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված՝ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2024 թ-ին տրված դրական եզրակացության մեջ փոփոխվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները սխալ են գրառվել, համաձայն որի՝ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված՝ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվել է ուղղում և 21.04.2025 թվականին տրված նոր թիվ 2/փ-128 դրական եզրակացության համաձայն, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հո դվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 38.1 հոդվածին համապատասխան.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 4 միավոր 0,59543 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունները և հողատեսքերը փոփոխել և դարձնել՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության՝ տրանսպորտի օբյեկտների հողերի գործառնական նշանակությունները՝ համաձայն աղյուսակի:
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասում նախատեսվում է կառուցել ավտոճանապարհ:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2025թ հողային հաշվեկշռում:
5.Չեղյալ համարել Ապարան համայնքի ավագանու 22.05. 2024թ-ի թիվ 77-Ա որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: