Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներով, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 26.05.2016թ 550-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացի Գոռ Ավետիքի Բոզոյանի 11.09.2024թ դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի Ապարան քաղաքի Մ. Մաշտոցի փողոց 62/1 հասցեում գտնվող 0,0118 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարել Գոռ Ավետիքի Բոզոյանին՝ նրա սեփականությունը հանդիսացող 02-002-0108-0067 կադաստրային ծածկագրով հողամասն ընդլայնելու նպատակով
2.Հաստատել հողատարածքի օտարման արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 1221դրամ x 0,0118 հա = 144078 ՀՀ դրամ:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |