Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով և համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջների, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Երնջատափ բնակավայրի հասցեավորման քարտեզով նշված փողոցն ամրագրված է՝ 7-րդ փողոց թիվ 1-ին նրբանցք, սակայն այն կադաստրային հարթակի հասցեավորման ցուցակում գրանցված չէ, ուստի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Երնջատափ բնակավայրի ներբակավայրային 6-րդ և 7-րդ փողոցներն իրար միացնող փողոցը հասցեավորել՝ Ապարան համայնք գ. Երնջատափ 7-րդ փողոց թիվ 1-ին նրբանցք: 2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա: |