Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքում սկսել 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։ 2. Ապարան համայնքի 2025 թվականի բյուջեից հատկացնել 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումար՝ 2025 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։ 3. Սահմանել, որ առաջարկ-նախագիծը պետք է վերաբերվի Ապարան համայնքին և բխի համայնքի խնդիրներից և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից։ 4. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած: 5. Համայնքի ղեկավարին՝ 1)սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում. 2)hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել համայնքի ավագանուն. 3)իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։ |