Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 117
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքում սկսել 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։
2. Ապարան համայնքի 2025 թվականի բյուջեից հատկացնել 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումար՝ 2025 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
3. Սահմանել, որ առաջարկ-նախագիծը պետք է վերաբերվի Ապարան համայնքին և բխի համայնքի խնդիրներից և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից։
4. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:
5. Համայնքի ղեկավարին՝
1)սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում.
2)hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել համայնքի ավագանուն.
3)իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner