Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթներով, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 26.05.2016թ 550-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացի Մաթևոս Մանուկի Ոսկանյանի 02.12.2024 թ N 7982 դիմումը և այդ ուղղությամբ վարչական ղեկավարի միջնորդության վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի Շողակն բնակավայրի 4-րդ փողոց 4/2 հասցեում գտնվող 0,07354հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարել Մաթևոս Մանուկի Ոսկանյանի՝ նրա սեփականությունը հանդիսացող 02-077-0007-0004 կադաստրային ծածկագրով հարակից հողամասն ընդլայնելու նպատակով: 2.Հաստատել հողատարածքի օտարման արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 336.6դրամ x 0,07354 հա = 247.536 ՀՀ դրամ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |