Հիմք ընդունելով Ապարան համայնքի բնակիչների դիմումները, Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 22.06.2012թ-ի N 822-Ն որոշման պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ապարան համայնքի 10 բնակավայրերի 32 քաղաքացիների տրամադրել հարկային արտոնություններ հողի հարկի մայր գումար՝ 56.267 դրամի չափով, հողի հարկի տույժ՝ 1.225.795 դրամի չափով, շենք-շինության գույքահարկի տույժ՝ 78.527 դրամի չափով, փոխադրամիջոցի գույքահարկի մայր գումար՝ 42.213 դրամի չափով և փոխադրամիջոցի գույքահարկի տույժ՝ 595.425 դրամի չափով: Ընդամենը՝ 1.998.227 դրամի չափով, համաձայն՝ հավելվածի: |