Հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է.
1. Ապարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18-ի առաջին նստաշրջանի երրորդ նիստի օրակարգը հաստատելու մասին
(զեկուցող՝ Կ. Եղիազարյան)
2. Ապարան համայնքի ղեկավարի հաղորդումը՝ համայնքի 2025 թվականի բյուջեի 1-ին եռամսյակի կատարման մասին (զեկուցող՝ Ա.Կարապետյան)
3. Ապարան համայնքի ավագանու 27.11.2024 թվականի Ապարան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին N 166-Ա որոշման մեջ և N 1 հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
(զեկուցող՝ Գ. Աբրահամյան)
4.Ապարան համայնքի Արագածի առողջության կենտրոն, Շենավանի բժշկական ամբուլատորիա, Քուչակի բժշկական ամբուլատորիա ՀՈԱԿ-ների աշխատակիցների 2025թ. թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
(զեկուցող՝ Ի. Թադևոսյան)
5. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագած գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, կադաստրային քարտեզներում 02-015-0233-0271 կադաստրային ծածկագրով արտացոլված, Հովիկ Ռաֆիկի Ղևոնդյանին վարձակալությամբ 10 տարի ժամկետով տրամադրված 0,6663հա հողամասի վարձակալության ժամկետը երկարաձգելուն համաձայնություն տալու մասին
(զեկուցող՝ Ռ. Գալստյան)
6.Ապարանի համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրման թույլտվություն տալու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
7. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելուն հավանություն տալու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 8. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 9. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող 0,07354 հա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 10. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրանտ Ռոզ» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
11. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող Արմեն Արծրունու Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 12. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող Կարեն Գագիկի Մկրտչյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելուն հավանություն տալու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 13. Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող, Լուսագյուղ վարչական տարածքում գտնվող, Մնացական Գրիգորի Եղիազարյանի կողմից վարձակալված հողամասը օտարելու թույլտվություն տալու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 14. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող Ալեքսանդր Համբարձումի Հակոբյանի անվամբ հաշվառված ավտոտնակի հողհատկացման հիմքերը վերականգնելու և ավտոտնակով ծանրաբեռնված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելուն հավանություն տալու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
15. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական տարածքներում գտնվող՝ քաղաքացի Վրույր Ոսկանի Հակոբյանի սեփականությունը հանդիսացող հողամասից 0.0984 հա հողամասի նպատակային նշանակությունը և հողատեսքը փոփոխելու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
16.Ապարան համայնքի վարչական տարածքում պետական բյուջեի միջոցների հաշվին ավտոճանապարհի և ուղեանցի կառուցապատման շինարարության թույլտվությունների տեղական տուրքերը զիջելու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
17.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական տարածքում գտնվող Կամո Ասատուրի Հովհաննիսյանի սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 18. Ապարան համայնքի ավագանու 11.02.2025 թվականի ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող, Եղիպատրուշ գյուղում գտնվող՝ Արթուր Վազգենի Գևորգյանի կողմից վարձակալված հողամասը օտարելու թույլտվություն տալու մասին թիվ 15-Ա որոշումը չեղարկելու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
19. Ապարան համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանում /ՏԱՊ/ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(զեկուցող՝ Հ. Մկրտչյան)
20. Ապարան համայնքի Ապարան քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 0,33795 հա հողատարածքը որպես նվիրաբերություն ընդունելուն հավանություն տալու մասին
(զեկուցող՝ Հ. Մկրտչյան)
21. ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ սահմանափակ պատասխանատվության ընկերությունից N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-36/23 ծածկագրով պայմանագրի չկատարված մասի որակավորման և պայմանագրի ապահովման ընդհանուր՝ 98.8150.00/իննսունութ միլիոն ութ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ գումարը բռնագանձելու նպատակով դատական հայցի պետական տուրքի վճարման համար գումար հատկացնելու մասին
(զեկուցող՝ Հ. Հովսեփյան)
22. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին
(զեկուցող՝ Ի. Թադևոսյան)