Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 70Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2025 թվականի N 70Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԳՐԱՆՏ ՌՈԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ԳՐԱՆՏ ՌՈԶ» ՍՊԸ-ի 14.03.2025 թ N 1509 դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղի վարչական տարածքում գտնվող «ԳՐԱՆՏ ՌՈԶ» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող, 02-102-0114-0041 կադաստրային ծածկագրով, 1.2738 հա, գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակության փոփոխել և այն դարձնել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության:
2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողամասում կառուցվելու է ջերմոցային տնտեսություն:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո 2025թ. հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


Կողմ -12

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ

ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner