|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 մայիսի 2025 թվականի N 87Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԲԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ.դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով, և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-իթիվ 1920-Ն որոշմամբ.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական սահմաներում գտնվող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» սեփականությունը հանդիսացող 1,444 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը և հողատեսքը փոփոխել և դարձնել՝ բնակավայրերի նպատակային նշանակության՝ խառը կառուցապատման գործառնական նշանակությամբ, համաձայն աղյուսակի: 2. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 3.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2025թ հողային հաշվեկշկում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Աղյուսակ
N
|
Սեփականատերը
|
ծածկագիրը
|
Մակերես
/հա/
|
Փոփոխվող հողամասի նպատակային և գործառնական նշանակություն
|
Փոփոխված հողամասի նպատակային և գործառնական նշանակություն
|
Դրական եզրակացության ամիս, ամսաթիվ, համարը
|
1
|
«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ » ՓԲԸ
|
02-040-0158-0007
|
1.444
|
Գյուղատնտեսական խոտհարք
|
Բնակավայրերի խառը կառուցապատման
|
28.04.2025 թ
թիվ 2/փ-139
|
|
Կողմ -11 ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|