Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներով, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 26.05.2016թ 550-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով վարչական տարածքի ղեկավարի 27.02.2025 թ դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի Ծաղկաշեն գյուղի 3-րդ փողոց 6/1 հասցեում գտնվող 0,01851հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարել Արմեն Հրաչյայի Սարգսյանին՝ նրա սեփականությունը հանդիսացող 02-054-0037-0007 կադաստրային ծածկագրով հողամասն ընդլայնելու նպատակով: 2.Հաստատել հողատարածքի օտարման արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 792դրամ x 0,01851 հա = 146599.2 ՀՀ դրամ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |