Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի և 57-րդ հոդվածների պահանջով․
Ապարան համայնքի ավագանին որոշում է.
1.Հավանություն տալ Ապարան համայնքի Ապարան քաղաքի Մ․ Բաղրամյան փողոցի թիվ 26 հասցեում գտնվող՝ 02-002-0672/0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,15հա հողատարածքում շատրվան տեղադրելուն։
2.Համայնքի ղեկավարին՝ դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական սեփականություն հանդիսացող հողատարածքում շատրվան տեղադրելու նպատակով հողամասի օգտգործման և/կամ կառուցապատման իրավունքի տրամադրման կամ թույլտվության կամ համաձայնության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից։