Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներով, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 26.05.2016թ 550-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացի Հրայր Սերյոժաի Հայրապետյանի 03.06.2025 թ դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի 12-րդ փողոց 3/4 հասցեում գտնվող 0,01992հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարել Հրայր Սերյոժայի Հայրապետյանին՝ նրա սեփականությունը հանդիսացող 02-040-0036-0020 կադաստրային ծածկագրով հողամասն ընդլայնելու նպատակով: 2.Հաստատել հողատարածքի օտարման արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 336.6դրամ x 0,01992 հա = 67050.72 ՀՀ դրամ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |