Համաձայն ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված՝ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Վահե Աշոտի Մխիթարյանի 01.03.2024թ. N 1204 դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ քաղաքացի Վահե Աշոտի Մխիթարյանի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.2 hա հողամասի նպատակային նշանակությունը և հողատեսքը փոփոխել և դարձնել՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության, համաձայն աղյուսակի: 2.Ընդունել ի գիտություն որ փոփոխվող հողամասի վրա կառուցվելու է բնակելի տուն, ավտոտնակ և ջրավազան: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2025թ հողային հաշվեկշկում: |