Ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վչարների մասին՚՚ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին՚՚ ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝
1.Ապարան համայնքի ավագանու 27.11.2024 թ <<Ապարան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին>> N 166-Ա որոշման 3-րդ մասում՝ ,,Համայնքի վարչական տարածքը դասակարգել 2 գոտիների և ...շարունակությունը՚՚ պարբերությունը փոխարինել հետևյալ պարբերություններով.
Համայնքի վարչական տարածքում՝
ա. քաղաքաշինական գործառույթների համար սահմանել տուրքերի ընդհանուր դրույքաչափ՝ շինությունների տարածագնահատման գոտիականության գործակիցներին համապատասխան:
բ. առևտրի, հանրային սննդի, գովազդի, ֆիրմային անվանումների, ծառայությունների մատուցման ուղղություններով սահմանել տուրքերի 2 տարբեր դրույքաչափեր՝ Ապարան քաղաքի և համայնքի վարչական տարածքով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի կողեզերին տեղակայված սուբյեկտների համար, և գյուղական բնակավայրերի համար:
2.Ապարան համայնքի ավագանու 27.11.2024 թ. <<Ապարան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին>> N 166-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա.1-ից 3-րդ կետերում՝ քաղաքաշինական գործառույթների համար սահմանված դրույքաչափերը ներկայացնել ըստ շինությունների տարածագնահատման գոտիականության գործակիցների:
բ. 1.3 կետի ա) ենթակետում՝ 17-18-րդ գոտիների համար սահմանված 5000 թիվը փոխել 7500-ով գ. 1.3 կետի բ) ենթակետում՝ 17-18-րդ գոտիների համար սահմանված 10000 թիվը փոխել՝ 15000-ով դ. 2-րդ կետի
ա) ենթակետում կարդալ՝ 6000 թիվը ե. 2-րդ կետի բ) ենթակետում՝ 3000 թիվը փոխել 6000 թվով: զ. 3-րդ կետում՝ կարդալ՝ 10.000 թիվը
3. N 1 հավելվածի ,,Տեղական վճարներ,, հատվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
ա. 1-ից 10-րդ կետերում քաղաքաշինական և այլ գործառույթնեի վերաբերյալ ներքին գոտիավորման բաժանումը հանել՝ թողնելով ընդհանուր միատեսակ դրույքաչափերը բ. 1-ին կետում կարդալ՝ 15.000 թիվը
գ. 2-րդ կետում կարդալ՝ 20.000 թիվը
դ. 12-րդ կետում՝ 400 թիվը փոխարինել 250 թվով ե.. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2 կետով. ,,Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող, ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տալու 1 քմ համար՝ 25 ՀՀ դրամ. զ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1. կետով. ,,Համայնքային սեփականություն հանդիսացող հանրային տարածքում սուրճի և թեյի ինքնաեփ ապարատի տեղադրման թույլտվության համար՝ ամսական վճար՝ 3.000 ՀՀ դրամ է. Համայնքային և պետական սեփականության հողամասերում գովազդային վահանակների սյուների տեղադրման վարձավճարի չափը՝ տարեկան – 50.000 դրամ
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: