Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 146Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2025 թվականի N 146Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՀԵՐ ՏԻԳՐԱՆԻ ՓԱՐՎԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով քաղաքացի Մհեր Տիգրանի Փարվանյանի 21.07.2025 N 04386 դիմումը՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու վերաբերյալ, ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի և Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին Ապարան համայնքի ավագանու 16.02.2023թ. N 19-Ա որոշման պահանջներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքում գտնվող Մհեր Տիգրանի Փարվանյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելուն՝ համաձայն աղյուսակի:
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասերի նպատակային և գործառնական նշանակություները փոփոխվում են Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին համապատասխանեցնելու և հասարակական շինություն կառուցելու նպատակով:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո 2026թ. հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

Աղյուսակ

հ/հ

ծածկագիրը

Մակերեսը/հա

առկա նպատակային և գործառնական նշանակությունը կամ հողատեսքը

Նպատակային և գործառնական նշանակությունը ըստ բնակավայրի գոտեվորման հատակագծի

Փոփոխվող նպատակային և գործառնական նշանակությունը

Ծանոթութ-յուն

1

02-002-0204-0298

0.15409

Գյուղատնտեսական արոտավայր

Բնակավայրերի հասարակական կառուցապատման

Բնակավայրերի հասարակականկառուցապատման

Հասարակական շինություն  կառուցելու նպատակով


Կողմ -14

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ

ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ

ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ

ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ

ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԺՈՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner