Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով․
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հավանություն տալ Ապարան համայնքի Ապարան քաղաքի Մ․ Բաղրամյան փողոցի թիվ 26 հասցեում գտնվող՝ 02-002-0672/0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,15հա հողատարածքում շատրվան տեղադրելուն և կառուցելուն։
2.Համայնքի ղեկավարին՝ դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական սեփականություն հանդիսացող հողատարածքում շատրվան տեղադրելու համար՝ թույլտվություն ստանալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից։ |