Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելումասին>> ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 04.06.2020թ. N 1023 որոշման պահանջները և Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Համայնքային սեփականություն համարվող 0,26034 հա հողամասերը՝ 3 լոտերով, աճուրդ-վաճառքի միջոցով օտարել: 2. Հաստատել հողամասերի մեկնարկային արժեքները՝ համաձայն կից աղյուսակի: 3.Համայնքի ղեկավարին` ապահովելու աճուրդի հրապարակայնությունն ու թափանցիկությունը, պատշաճ կազմակերպումն ու անցկացումը:
Աղյուսակ
Լոտ
|
Գտնվելուվայրը, սեփականատերը
|
Ծածկագիր
|
Մակերես /ՀԱ/
|
Մեկնարկա- յին արժեքը / ՀՀդրամ
|
Նպատակային նշանակություն
Հողատեսքը
|
1
|
գ.Ջրամբար, համայնքային
|
0011-0033
|
0.01119
|
100.000
|
Բնակավայրերի բնակելի կառուցապատման
|
2
|
գ.Արայի
համայնքային
|
0112-0010
|
0.09032
|
720.000
|
Բնակավայրերի բնակելի կառուցապատման
|
3
|
Գ. Շենավան, համայնքային
|
0241-0001
|
0.15883
|
1.300.000
|
Բնակավայրերի բնակելի կառուցապատման
|
|