|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 մարտի 2025 թվականի N 30Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի, Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Ապարան համայնքի ղեկավարի հաշվետվությունը՝ համայնքի 2024 թ բյուջեի կատարման վերաբերյալ՝ համաձայն N 1 N 2 հավելվածների: 2.Համայնքի ղեկավար պարոն Կ. Եղիազարյանին՝ 2.1 Հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել համայնքի 2025 թ վարչական և ֆոնդային բյուջեների կատարումն ապահովելու ուղղությամբ: 2.2 հետևողական աշխատանքներ ծավալել և միջոցներ ձեռնարկել տեղական հարկերի, տուրքերի և վարձավճարների վճարումները պատշաճ մակարդակի հասցնելու, վճարումից խուսափողների գանձումներն ապահովել վարչական վարույթի հարուցման միջոցով, բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել նվազագույնի հասցնել ապառքները: 2.3 ապահովել համայնքի զարգացման և տարեկան աշխատանքային պլանով նախատեսված ծրագրերի ու աշխատանքների ամբողջական իրականացումը. 2.4 համայնքի բյուջեի և իրականացվող ծրագրերի կատարման ընթացքը լայնորեն լուսաբանել, աշխատանքներում ապահովել անհրաժեշտ հրապարակայնություն, թափանցիկություն և հաշվետվողականություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -15 ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԺՈՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.96 Մբ)
Հավելված 1 |
 |
(882.65 Կբ)
Հավելված 2 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|