Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Ապարան համայնքի մասնակցությանը 3 ուղղություններով (Համայնքային ծառայություններ, տեղական տնտեսական զարգացում, կանանց հզորացում և զարգացում) Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին: 2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Ապարան համայնքի 2025 թ. բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |