Հիմք ընդունելով Ապարան համայնքի բնակիչների դիմումները, Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 22.06.2012թ-ի N 822-Ն որոշման պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ապարան համայնքի 6 բնակավայրերի 10 քաղաքացիների տրամադրել հարկային արտոնություններ հողի հարկի տույժ՝ 394.177 դրամի չափով, շենք-շինության գույքահարկի տույժ՝ 17.355 դրամի չափով: Ընդամենը՝ 411.532 դրամի չափով, համաձայն՝ հավելվածի: |