Հաշվի առնելով այն հանգամանքը , որ ՀՀ կառավարության 02.03.2023 թ N 279-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Արագած» ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 04.09.2023թ N1595-Ն որոշմամբ Վարդենուտ և Արագած բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք հողամասեր ճանաչվել են հանրային գերակա շահ, ուստի՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, <<Գերակա շահի մասին>> ՀՀ օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Ապարան համայնքի Վարդենուտ և Արագած բնակավայրի վարչական սահմաներում գտնվող, ՀՀ կառավարության 02.03.2023 թ N 279-Ն որոշմամբ տրված համաձայնության համաձայն՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ուղղակի վաճառքով օտարել «ՌԻԴ» ՍՊԸ-ին: 2.Հաստատել հողատարածքների օտարման արժեքները՝ տվյալ պահին գործող տվյալ նպատակային և գործառնական նշանակության հողամասերի կադաստրային արժեքով: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |