|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հուլիսի 2025 թվականի N 115Լ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ
ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐՔԻ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԶԱՆԴ ԴԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ' ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄՅԱՆՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ.
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԿՏԸ, ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄՅԱՆՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՅ.
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 15-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի, «Պետոկան ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 63-64-65 -րդ հոդվածների պահանջներով, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-38-րդ հոդվածների դրույթների, Ապարան համայնքում գործող մշակույթի կենտրոնի և գրադարանի ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, կառավարման հասանելիությունն ու վերահսկողությունն ակտիվացնելու, սպասարկման ծառայություններն ավելի նպատակային և օպերատիվ իրականացնելու նպատակով, հիմք ընդունելով միացման կարգով վերակազմակերպելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկություն.
Ապարան համայնքի ավագանին որոշում է' 1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ապարան համայնքի մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը' 49.210.00438) և ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարան համայնքի Զարզանդ Դարյանի անվան գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը' 49.210.00434) միացման կարգով վերակազմակերպել ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարան համայնքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը' 49.210.00435 ) կազմում: 2. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ապարան համայնքի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպու թյան կա նո նադ րու թյու նը նոր խմ բագ րու թյամբ: 3. Հաստատել' ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարան համայնքի մշա-ույթի կենտրոն» և «Ապարան համայնքի Քարզանդ Դարյանի անվան գրադարան» համայնքային ոչ առևտրոյին կազմակերպության փոխանցման ակտը: 4. Հաստատել՝ ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարան համայնքի արվեստի դպաոց» ՀՈԱԿ և ՀՀ Արագածոտնի մարզի ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարան համայնքի մշակույթի կենտ րոն» և «Ա պա րան հա մայն քի Զարզանդ Դարյանի անվան գրադարան» ՀՈԱԿ միացման պայմանագիրը: 5. Համայնքապետարանի աշխատակազմին' ձեռնարկել համապատասխան աշխատանքներ ՀՈԱԿ-ի միացման և վերակազմակերպման գործընթացը պատշաճորեն կազմակերպելու և իրականացնելու համար: 6. Սույն որոշումից բխող իրավական գործառույթները ՀՈԱԿ-ներում սկսել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցում ստանալուց հետո: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդո օրվանից: |
Կողմ -11 ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(19.22 Կբ)
Պայմանագրի նախագիծ |
 |
(121.00 Կբ)
Կանոնադրության նախագիծ |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|