|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 մայիսի 2025 թվականի N 89Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՈՂԱԿՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ.դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված՝ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունները և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով, և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Շողակն բնակավայրերի վարչական սահմանում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 2 միավոր հողամասերի նպատակային նշանակությունները և հողատեսքերը փոփոխել և դարձնել՝ բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, համաձայն աղյուսակի: 2. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 3.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2025թ հողային հաշվեկշռում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Աղյուսակ
NN
|
Ծածկագիրը և սեփականատերը
|
Բնակավայրի անվանումը
|
Մակերես /հա/
|
Փոփոխվող հողամասի նպատակային և գործառնական նշանակություն
|
Փոփոխված հողամասի նպատակային և գործառնական նշանակություն
|
Դրական եզրակացության ամիս,ամսաթիվ, համարը
|
1
|
Գ. Շողակն, համայնքային
|
02-077-0024-0004
|
0.19537
|
Գյուղատնտեսական վարելահող
|
Բնակավայրերի բնակելի կուցապատման
|
28.04.2025թ
թիվ 2/փ- 140
|
2
|
Գ. Շողակն, համայնքային
|
02-077-0024-0004
|
0.01384
|
Գյուղատնտեսական վարելահող
|
Բնակավայրերի ընդհանուր օգտագործման
|
28.04.2025թ
թիվ 2/փ- 140
|
|
Կողմ -12 ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|