Հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է.
1. Ապարան համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 25-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին
(զեկուցող՝ Կ. Եղիազարյան)
2.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին
(զեկուցող՝ Հ.Մկրտչյան)
3.Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման նպատակով՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքն անհատույց տրամադրելու/նվիրաբերելու/ մասին
(զեկուցող՝ Հ.Մկրտչյան)
4.Ապարան համայնքի 2025թ. տարեկան աշխատանքային պլանում /ՏԱՊ/ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(զեկուցող՝ Հ.Մկրտչյան)
5.Ապարան համայնքի Ապարան քաղաքի Մ.Բաղրամյան փողոցի թիվ 26 հասցեում գտնվող համայքապետարանի շենքի դիմաց շատրվան տեղադրելուն հավանություն տալու մասին
(զեկուցող՝ Հ.Մկրտչյան)
6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Մշակույթի Կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Զարզանդ Դարյանի անվան գրադարան համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպության կազմում միացման ձեվով վերակազմակերպելու, փոխանցման ակտը, միացման պայմանագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համյանքի արվեստի դպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին
(զեկուցող՝ Ի.Թադևոսյան)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: