Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.08.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am

Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար:
Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով:

Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան

24.08.25 Tour d’Aragats 2025` ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Ապարանի համայնքապետարանը տեսլականը դարձնում է իրականություն։  Ապարանի համայնքապետարանի համար անհնար ոչինչ չկա։ Այսօր արդեն իրողություն է Tour d’Aragats 2025`Արագածի շուրջ սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը, որը հպարտությամբ կյանքի կոչեց Ապարանի համայնքապետարանը։ Ապարանի համայնքապետարանը, հավատալով, որ սպորտը կամքի, տոկունության և միասնականության լեզուն է, ձեռնամուխ եղավ համարձակ նախաձեռնության, որը միավորեց առողջ ապրելակերպը, զբոսաշրջային ներուժը և տարածաշրջանի զարգացման նոր հնարավորությունները։
Հեծանվային Ֆեդերացիա
19.08.25 TOUR DE ARAGATS 2025 ` ԱՐԱԳԱԾԻ ՇՈՒՐՋԸ
2025 Թվականի Օգոստոսի 24-ին, ժամը 10:00-ին, Ապարան քաղաքից առաջին անգամ կմեկնարկի սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը՝ TOUR DE ARAGATS 2025-ը։
Ապարանի համայնքապետարանը պատրաստվում է մարզական կարևոր և մասշտաբային առաջնությանը:
Այսօր Ապարան համայնքի ղեկավար կազմը հանդիպում է ունեցել պարեկային ծառայության աշխատակիցների հետ՝ առաջնության անվտանգությունն ապահովելու նպատակով։
🚴‍♂️🚴‍♀️ Առջևում սպասվում է մարզական հիշարժան իրադարձություն, որը կնպաստի ինչպես հեծանվասպորտի զարգացմանը, այնպես էլ համայնքի զբոսաշրջային գրավչությանը։
17.08.25 ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆ

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը:
Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից՝ ամենահինը: Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։

17.08.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ապարան համայնքի հարգելի՛ բնակիչներ Տեղեկացնում ենք, որ վաղը`օգոստոսի 19-ին,ժամը 11։00-ին  Ապարանում իրականացվելու են շչակների ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ աշխատանքներ Շչակների միջոցով տրվելու է ձայնային ազդանշան` 5 րոպե տևողությամբ։
Խնդրում ենք խուճապի չմատնվել։

17.08.25 ՁԵՐ ՍԻՐԵԼԻ ԴԵՐԱՍԱՆԸ` ԱՊԱՐԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ
Ապարան համայնքի սիրելի՛ երիտասարդներ,
Ապարանի համայնքապետարանը, բարձր գնահատելով ձեր կարծիքը, իրականացնում է հարցում` տեղեկանալու, թե որ դերասաններին կցանկանայիք տեսնել ապարանյան բեմում`թատերական ներկայացումների ընթացքում։
Ձեր մասնակցությունը շատ կարևոր է։
Հարցման հղումն այստեղ՝
14.08.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ապարանի համայնքապետարանն այս անգամ բացօթյա ֆիլմի դիտման է հրավիրում երիտասարդներին։ Վաղը՝ օգոստոսի 15-ին, ժամը 20։00-ին սիրով կսպասենք ձեզ Ապարան համայնքի մշակույթի կենտրոնի բակում։
Միասին դիտելու ենք ժամանակակից լավագույն կատակերգություններից մեկը՝ «Բարի օր»-ը։
Խնդրում ենք ներկայանալ բարձր տրամադրությամբ և տաք հագուստով։
Մուտքն ազատ է:
14.08.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Ապարան համայնքի սիրելի՜ ուսանողներ, Ապարանի համայնքապետարանը հավաքագրում է 2025-2026թթ. ուսումնական տարվա ուսանողների տվյալները` ճանաչելու, թե ովքեր են մեր համայնքի ուսանողները և, որ բուհերում են սովորում։ Լրացնելով այս կարճ հարցումը` դուք կդառնաք մեր ուսանողական միասնական ցանցի անդամ և կստանաք տեղեկություններ նոր հնարավորությունների, ծրագրերի ու միջոցառումների մասին 
Հղում այստեղ՝
https://forms.gle/crZdc89vFiE5w4Nb6 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Այն ամենը, ինչ վերաբերում է սոցիալական աշխատողի առ
Ապարանյան ձմեռ 2023 Aparan
international symposium of Aparan
Ապարան համայնքի ավագանու արտահերթ նիստ 06.06.2022
«Ապարանյան ձմեռ 2023» մարզամշակութային փառատոն
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Խոշորացումից 3 տարի անց
Առցանց տարբերակով դիմում-բողոքները համայանքապետարա
ԱՐԵՎԸ ԵԿԱՄՈՒՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Բաշ-Ապարանի հերոսամարտ
Զբոսաշրջային Ապարան
ԶԱՐԳԱՑՈՂ ԱՊԱՐԱՆ /2019 թվականին կատարված աշխատանքնե
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»
Շնորհավոր մարտի 8 Ապարան
Ապարանյան ձմեռ 2020: Ձնամարտի չեմպիոնների լիգա/Apa
Ապարան համայնքի ավագանու 23.01.2020 Մաս-1
Լավագույն համայնք ԱՊԱՐԱՆ
2019 թվականի Ապարան համայնքի լավագույն նախաձեռնութ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020 նիստը - Մաս 1
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020նիստը - Մաս 2
Ապարան համայնքի ավագանու 18.05.2020 արտահերթ նիստ
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ - մաս 1
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ-մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner