Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.10.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am

Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար:
Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով:

Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան

16.10.25 ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՆԻԳԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Այսօր համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Նիգավան գյուղում։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը լսել է բնակիչների մտահոգությունները, խոսել հուզող խնդիրներից, խմելու ջրի և գյուղի բարեկարգման թեմաներից։
Քննարկումները եղել են անկեղծ ու գործնական: Կարևորվել է բնակիչների մասնակցությունը համայնքային խնդիրների լուծման գործընթացում։
Կատարվել են դիտարկումներ՝ տեղում գնահատելով առաջացած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Նման այցերն ամենօրյա աշխատանքի մի մասն են՝ համայնքային կառավարումը դարձնելով առավել բաց, հասանելի:
15.10.25 ՆԻԳԱՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Համայնքի զարգացման ծրագրերի շրջանակում Նիգավանում մեկնարկել են նոր խաղահրապարակի կառուցման աշխատանքները։
Այս նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել ապահով, գունեղ և ժամանակակից միջավայր մեր համայնքի երեխաների հանգստի և ժամանցի համար։ 
Նոր խաղահրապարակը կլինի մի վայր, որտեղ փոքրիկները կանցկացնեն ուրախ ու հիշարժան պահեր:
13.10.25 ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ-2025 ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄ
Այսօր Ապարանի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ մասնակցային բյուջետավորման հայտերի բացման փուլը։Միջոցառման ընթացքում հանձնաժողովի անդամները տեղում բացեցին փակ ծրարները և ծանոթացան ներկայացված առաջարկների բովանդակությանը։ Նրանք առաջարկները գնահատեցին ըստ սահմանված չափանիշների և ձևաչափի։Այն հայտերը, որոնք չէին համապատասխանում սահմանված ձևաչափին, ավտոմատ կերպով մերժվեցին։Ընդհանուր ներկայացվել էր 23 հայտ, որոնցից 20-ն անցան հանրային քննարկման փուլ, իսկ 3-ը մերժվեցին ձևաչափին չհամապատասխանելու պատճառով։Հանրային քննարկումները կկայանան 2025 թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ին Ապարանի երիտասարդական կենտրոնում:Սիրով հրավիչում ենք համայնքի բնակիչներին` մասնակցելու հանրային քննարկմանը, ներկայացնելու ... Մանրամասն
12.10.25 ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՊՈՄՊԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԾԱՂԿԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Ծաղկաշեն վարչական տարածքում ավարտին են մոտենում նոր պոմպակայանի և 1.7 կմ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման աշխատանքները։  Այս հսկայածավալ ծրագիրը նպատակ ունի ապահովել բնակիչներին անխափան և որակյալ խմելու ջրով՝ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը և նվազեցնելով ջրային կորուստները։
11.10.25 ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Հոկտեմբերի 11-ը ողջ աշխարհում նշվում է որպես Աղջիկ երեխաների միջազգային օր։ Շնորհավո՜ր ձեր տոնը, հրա´շք էակներ

08.10.25 ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ավարտին է մոտենում համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքի հիմնանորոգումը:
Ասֆալտապատվում է Ապարանի թիվ 2 հիմնական դպրոցի հարակից ճանապարհը, որը նորակառույց կամրջով միավորում է Բաղրամյան և Մելիքյան փողոցները։ Աշխատանքների ողջ ընթացքին մշտապես հետևել է համայնքի ղեկավարությունը՝ համայնքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ՝ ապահովելով կատարվող գործերի որակն ու արդյունավետ կազմակերպումը:
08.10.25 «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ»
Ապարան համայնք, որտեղ զարգացումը դառնում է իրականությունՄԱԶԾ-ի «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի երկրորդ փուլին միանալով` #Ապարանը կրկին հաստատում է՝ մեր համայնքը պատրաստ է նորարար փոփոխությունների, տնտեսական աճի և մարդկանց կյանքի որակի բարելավմանն ուղղված քայլերի։Հայտադիմում ներկայացրած 18 համայնքներից ընտրվել են միայն 3-ը՝ #Ապարանը, Գորիսը և Նոյեմբերյանը։Սա վկայում է Ապարանի թիմի նվիրվածության, հեռատեսության և կառավարման բարձր մակարդակի մասին։Նախորդ փուլում ծրագրի շրջանակում բազմաթիվ համայնքներ հաջողությամբ իրականացրել են ենթակառուցվածքների բարելավման, բիզնես միջավայրի զարգացման և համայնքային նախաձեռնությունների խթանման ծրագրեր։ Այժմ այդ հաջող ուղին շարունակելու ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Այն ամենը, ինչ վերաբերում է սոցիալական աշխատողի առ
Ապարանյան ձմեռ 2023 Aparan
international symposium of Aparan
Ապարան համայնքի ավագանու արտահերթ նիստ 06.06.2022
«Ապարանյան ձմեռ 2023» մարզամշակութային փառատոն
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Խոշորացումից 3 տարի անց
Առցանց տարբերակով դիմում-բողոքները համայանքապետարա
ԱՐԵՎԸ ԵԿԱՄՈՒՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Բաշ-Ապարանի հերոսամարտ
Զբոսաշրջային Ապարան
ԶԱՐԳԱՑՈՂ ԱՊԱՐԱՆ /2019 թվականին կատարված աշխատանքնե
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»
Շնորհավոր մարտի 8 Ապարան
Ապարանյան ձմեռ 2020: Ձնամարտի չեմպիոնների լիգա/Apa
Ապարան համայնքի ավագանու 23.01.2020 Մաս-1
Լավագույն համայնք ԱՊԱՐԱՆ
2019 թվականի Ապարան համայնքի լավագույն նախաձեռնութ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020 նիստը - Մաս 1
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020նիստը - Մաս 2
Ապարան համայնքի ավագանու 18.05.2020 արտահերթ նիստ
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ - մաս 1
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ-մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner