Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481 -րդ հոդվածի պահանջներով, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Ապարանի համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի Ափնագյուղ գյուղի 1-ին փողոց թիվ 9/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 02-023-0013-0007 կադաստրային ծածկագրով 0.08954 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը մրցույթային կարգով կառուցապատման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրելու համար:
2.Հաստատել տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային արժեքը՝ -------------- ՀՀ դրամ:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել մրցույթի հրապարակայնությունը, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ մրցույթը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար:
4.Պահանջել կառուցապատողից՝ հողամասն օգտագործելու բացառապես բացօթյա ամառային սրճարանի կազմակերպելու նպատակով:
5.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |