|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 օգոստոսի 2025 թվականի N 123Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.0019 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներով, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 26.05.2016թ 550-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացի Մուշեղ Սամվելի Ավետիսյանիյանի 24.12.2024 թ դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի Ապարան բնակավայրի Գ.Նժդեհի փողոց 7/10 հասցեում գտնվող 0,0019հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարել Մուշեղ Սամվելի Ավետիսյանին՝ նրա սեփականությունը հանդիսացող 02-002-0082-0030 կադաստրային ծածկագրով հողամասն ընդլայնելու նպատակով: 2.Հաստատել հողատարածքի օտարման արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 1877.7դրամ x 0,0019 հա = 35676.3 ՀՀ դրամ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -10 ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|