Նկատի ունենալով, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին Ապարան համայնքի Մելիքգյուղ գյուղում կառուցվելու է մանկապարտեզ, որի նպատակով անհրաժեշտություն է առաջացել համայնքային սեփականություն հանդիսացող 02- 070-0111 -0037 կադաստրային ծածկագրով 0,51333 հա հողամասը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի և 63-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Մելիքգյուղ գյուղի 1-ին փողոց 1-ին փակուղի թիվ 5 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 02- 070-0111 -0007 կադաստրային ծածկագրով 0,5139 հա հողամասի սեփականության իրավունքն անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետությանը:
2.Որոշման կատարումը հանձնարարել դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Վ. Սուքիասյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: