Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 31
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.11.2024 ԹՎԱԿԱՆԻ <<ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 166-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վչարների մասին՚՚ ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, ամաձայն ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին՚՚ ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթների.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Ապարան համայնքի ավագանու 27.11.2024 թ <<Ապարան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին>> N 166-Ա որոշման 3-րդ մասում՝ ,,Համայնքի վարչական տարածքը դասակարգել 2 գոտիների և ...շարունակությունը՚՚ պարբերությունը փոխարինել հետևյալ պարբերություններով.
Համայնքի վարչական տարածքում՝
ա. քաղաքաշինական գործառույթների համար սահմանել տուրքերի ընդհանուր դրույքաչափ՝ շինությունների տարածագնահատման գոտիականության գործակիցներին համապատասխան:
բ. առևտրի, հանրային սննդի, գովազդի, ֆիրմային անվանումների, ծառայությունների մատուցման ուղղություններով սահմանել տուրքերի 2 տարբեր դրույքաչափեր՝ Ապարան քաղաքի և համայնքի վարչական տարածքով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի կողեզերին տեղակայված սուբյեկտների համար, և գյուղական բնակավայրերի համար:
2.Ապարան համայնքի ավագանու 27.11.2024 թ. <<Ապարան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի տեսակներն ու դրույքաչափերը հաստատելու մասին>> N 166-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա.1-ից 3-րդ կետերում՝ քաղաքաշինական գործառույթների համար սահմանված դրույքաչափերը ներկայացնել ըստ շինությունների տարածագնահատման գոտիականության գործակիցների:
բ. 1.3 կետի ա) ենթակետում՝ 17-18-րդ գոտիների համար սահմանված 5000 թիվը փոխել 7500-ով
գ. 1.3 կետի բ) ենթակետում՝ 17-18-րդ գոտիների համար սահմանված 10000 թիվը փոխել՝ 15000-ով
դ. 2-րդ կետի ա) ենթակետում կարդալ՝ 6000 թիվը
ե. 2-րդ կետի բ) ենթակետում՝ 3000 թիվը փոխել 6000 թվով:
զ. 3-րդ կետում՝ կարդալ՝ 10.000 թիվը 3. N 1 հավելվածի ,,Տեղական վճարներ,, հատվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
ա. 1-ից 10-րդ կետերում քաղաքաշինական և այլ գործառույթնեի վերաբերյալ ներքին գոտիավորման բաժանումը հանել՝ թողնելով ընդհանուր միատեսակ դրույքաչափերը
բ. 1-ին կետում կարդալ՝ 15.000 թիվը
գ. 2-րդ կետում կարդալ՝ 20.000 թիվը
դ. 12-րդ կետում՝ 400 թիվը փոխարինել 375 թվով
ե.. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2 կետով. ,,Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող, ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տալու 1 քմ համար՝ ------ ՀՀ դրամ.
զ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ
6.1. կետով. ,,Համայնքային սեփականություն հանդիսացող հանրային տարածքում սուրճի ապարատի տեղադրմա թույլտվության համար՝ ամսական վճար՝ ------ դրամ է. Համայնքային և պետական սեփականության հողամասերում գովազդային վահանակների սյուների տեղադրման վարձավճարի չափը՝ տարեկան – ----------- դրամ
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(65.17 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner