Այսօր: Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 124Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի 2025 թվականի N 124Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՓՆԱԳՅՈՒՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481 -րդ հոդվածի պահանջներով, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով Ապարանի համայնքի ղեկավարի առաջարկությունը`

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.Թույլատրել Ապարան համայնքի ղեկավարին՝ համայնքի Ափնագյուղ գյուղի 1-ին փողոց թիվ 9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 02-023-0013-0008 կադաստրային ծածկագրով 0.123 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը, մրցույթային կարգով, կառուցապատման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրելու համար:
2.Հաստատել տրամադրվող հողամասի վարձավճարի մեկնարկային արժեքը՝ 100.000 ՀՀ դրամ:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել մրցույթի հրապարակայնությունը, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ մրցույթը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար:
4.Պահանջել կառուցապատողից՝ հողամասն օգտագործելու բացառապես բացօթյա ամառային սրճարանի կազմակերպելու նպատակով:
5.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


Կողմ -11

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ

ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ

ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner