Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 136
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՍԻՐՈՂԱԿԱՆ ՀԵԾԱՆՎԱՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՁԵՎՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ,,Գնումների մասինՙՙ ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանի 12-րդ ոլորտի 6-րդ կետի առկայության հանգամանքը, ելնելով չնախատեսված այլ իրավիճակից, հրատապությունից ու գնման այլ ձևերի կիրառման ժամկետի սղությունից ու անհնարինությունից, հիմք ընդունելով ՀՀ ԳԿՄՍ նախարարության առաջարկության վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.

Ապարան համայնքի ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ՝ սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնության անցկացման նպատակով Ապարան համայնքի բյուջեի ընդհանուր ծախսերի մշակույթային ծրագրեր ծախսային բնագավառի 4261 հոդվածից 6.425.000 ՀՀ դրամ հատկացնելուն:
2.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ անհրաժեշտությունից և իրավիճակային հանգամանքներից ելնելով, միջազգային առաջնությունը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ ապրանքները ձեռք բերել մեկ անձից գնում կատարելու սկզբունքով՝ մասնագիտացված հեծանվասպորտի ֆեդերացիայի հետ դրամաշնորհային պայմանագիր կնքելու միջոցով, համաձայն ֆեդերացիայի կողմից ներկայացված նախահաշվի:
3.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Կարապետյանի և համայնքի ղեկավարի տեղակալ Հ. Մկրտչյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner