Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով և Ապարանի քաղաքային համայնքի ավագանու 26.02.2010թ. <<Ապարան քաղաքի ներքաղաքային փողոցների անվանակոչման, անվանափոխման և անվանումները վերահաստատելու մասին>> N 10-Ա որոշման`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ապարան համայնքի Ապարան քաղաքի Բաբաջանյան փողոց թիվ 19 հասցեում գտնվող Գագիկ Զավենի Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագիր 02-002-0042-0004/ անշարժ գույքի տարանջատվող հատվածները հասցեավորել՝
ա.0,15115 հա մակերեսով հատվածը /համաձայն հողի բաժանման սխեմայի/ հասցեավորել՝ ՀՀ Արագածոտնի մարզ քաղաք Ապարան Բաբաջանյան փողոց թիվ 12:
բ.0,05672 հա մակերեսով հատվածը /համաձայն հողի բաժանման սխեմայի/ հասցեավորել՝ ՀՀ Արագածոտնի մարզ քաղաք Ապարան Բաբաջանյան փողոց թիվ 12/1:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
3.Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ: