Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 138Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2025 թվականի N 138Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԻՄՆԱՐԿ) ՀԱՄԱՐ «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ԲԱՆԿ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԼԻԶԻՆԳԱՏՈՒ) ԼԻԶԻՆԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔ, ՄԱՆԿԱԿԱՆ ԱՏՐԱԿՑԻՈՆՆԵՐ,ԽԱՂԱՍԱՐՔԵՐ ԵՎ ՄԱՐԶԱՍԱՐՔԵՐ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԳՈՒՅՔ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ № 102-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածի դրույթներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է.

1. Ապարան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի Մարզի «Ապարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի համար «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունից լիզինգի միջոցով անհրաժեշտ գույք, մանկական ակտակցիոններ,խաղասարքեր և մարզասարքեր ձեռք բերելու մասին № 102-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և լրացում՝
ա) 1-ին կետը խմբագրել և ձևակերպել հետևյալ բովանդակությամբ՝
1. Լիզինգատուի հետ Լիզինգատուի կողմից առաջարկվող/Լիզինգատուի իրավասու մարմնի կողմից որոշված պայմաններով (այդ թվում նաև՝ տոկոսադրույք, նախավարձ, տուժանք և այլն) Գույքը սեփականության իրավունքով ձեռք բերելու պայմանով ցանկացած տոկոսադրույքով կնքել 1.527.098.400 ( մեկ միլիարդ հինգ հարյուր քսանյոթ միլիոն իննսունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ գումարի չափով, ընդ որում՝ գումարի չափի ավելացման հնարավորությամբ՝ պայմանավորված այդ թվում նաև՝ լիզինգի առարկաների ձեռքբերման հետ կապված ծախսերի /ներառյալ՝ ձեռքբերման պայմանագրով նախատեսված ինդեքսավորման, ներմուծման, փոխադրման ու մատակարարման ծախսերի և/կամ փոխարժեքի տատանմամբ և/կամ արժութային փոխարկմամբ, մինչև 60 ամիս ժամկետով (ժամկետի հաշվարկը սկսվում է Լիզինգի պայմանագրի շրջանակում հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից) լիզինգի պայմանագիր (որոշման մեջ հիշատակվելու դեպքում, այսուհետ նաև՝ Լիզինգի պայմանագիր)՝ ապահովելով տոկոսադրույքի, նախավարձի և Լիզինգի պայմանագրով (ներառյալ՝ հավելվածներով, հանձման-ընդունման ակտով) նախատեսվելիք այլ վճարումների պատշաճ կատարումը, որի շրջանակներում Հիմնարկի կողմից մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ընկերությունից Լիզինգատուն ձեռք է բերելու 848.388.400 ( ութ հարյուր քառասունութ միլիոն երեք հարյուր ութսունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ արժեքով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:


Կողմ -10

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ

ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -1

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner