Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 օգոստոսի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Էդվարդ Դույնաբեկի Հովհաննիսյանը, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, ՀՀ Հարկային օրենսգրքի 225-226- րդ հոդվածներով սահմանված կարգով չի կատարել անշարժ գույքի հարկը վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2025 թվականի հուլիսի 11-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթիմասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Ապարանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` անշարժ գույքի հարկի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի հարկերի հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 03.07.2025թ դրությամբ տրամադրված տեղեկանքի՝ ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված անշարժ գույքի հարկվող օբյեկտ համարվող Եղիպատրուշ գյուղում գտնվող անշարժ գույքը՝ հանդիսանում է քաղաքացի Էդվարդ Դույնաբեկի Հովհաննիսյանի սեփականությունը, ինչը ՀՀ Հարկային օրենսգրքի 225-րդ, 227-րդ և 228-րդ հոդվածների, հանդիսանում է հարկվող օբյեկտ: Անշարժ գույքի հարկի վճարման ենթակա գումարը կազմում է 49.952 ՀՀ դրամ, ինչը 2021-2024թ.թ. ընկած ժամանակահատվածում չի վճարվել: Քաղաքացի Էդվարդ Դույնաբեկի Հովհաննիսյանի՝ նշված ժամանակահատվածի համար անշարժ գույքի հարկի վճարման պարտավորությունը կազմում է 39.853 ՀՀ դրամ` ապառք, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարել ուարդյունքում առաջացել է տույժ` 10.099 ՀՀ դրամի չափով:
2025 թվականի հուլիսի 11-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ապարանի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հուլիսի 24-ին հրավիրվել են վարչական վարույթիլսում որին մասնակցելու նպատակով քաղաքացի Էդվարդ Դույնաբեկի Հովհաննիսյանը պատշաճ ծանուցվել է / հիմք՝ ծանուցագրի բնօրինակը /, սակայն վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսմանը:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի` Անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար սույն բաժնով սահմանված կարգով ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Անշարժ գույքի հարկը հաշվարկվում և վճարվում է ՀՀ Հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի՝ հաշվառող մարմին հանդիսացող՝ տեղական ինքնակառավարման մարմինը՝
ա.իրականացնում է հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը` Կառավարության սահմանած կարգով,
բ. իրականացնում են անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքումը), վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0,04 տոկոսի չափով, որը մինչև 2020 թ ապրիլի 21-ը հաշվարկվել է 0,075 տոկոսի չափով: Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի, համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է հարկի գանձումը, այդ մասին պատշաճ ծանուցելով հարկատուին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ,ՀՀ Հարկային օրենսգրքի 254-րդ, 225-229-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ

1.Քաղաքացի Էդվարդ Դույնաբեկի Հովհաննիսյանից հօգուտ Ապարան համայնքի բյուջե գանձել 49.952 ՀՀ դրամ, որից 39.853 ՀՀ դրամ որպես անշարժ գույքի հարկի վճարման ենթակա գումար, 10.099 ՀՀ դրամ՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ապարան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով ՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրեենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner