ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք Ձեզ Ապարան համայնքի 2025թ. բյուջեի և ՏԱՊ ծրագրի բաց և կառուցողական հանրային քննարկման: Մենք ակնկալում ենք համայնքի ավագանու և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Կարծիքներ և առաջարկություններ հայտնելու նպատակով հրավիրում ենք ՀԱՄԱՅՆՔԻ 2025թ. ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ, որը տեղի կունենա 2024թ. դեկտեմբերի 20-ին ժամը 17.00-ին, Ապարանի համայնքապետարանում: Ակնկալում ենք ակտիվ քննարկում:
Հասցեն` ք.Ապարան, Մարշալ Բաղրամյան 26, 2-րդ հարկ:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ