Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 11-րդ կետով և 197-րդ հոդվածով, հիմք ընդունելով մահվան մասին N01040/4374/2025 բժշկական վկայականի քաղվածքը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Դադարեցնել՝ Ապարան համայնքի Վարդենիս վարչական տարածքի ղեկավար Կամո Դավթի Պետրոսյանի լիազորությունները՝ մահվան կապակցությամբ:
2.Ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ կատարել համապատասխան հաշվարկ և վճարումը կատարել օրենսդրության պահանջներին համապատասխան: