Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 135Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2025 թվականի N 135Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 02.03.2023թ-ի ՀՀ կառավարության թիվ 279-Ա որոշումով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի և Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին Ապարան համայնքի ավագանու 16.02.2023թ. N 19-Ա որոշման պահանջներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է.

1.Փոխել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղի վարչական տարծում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-102-0131-0007 կադաստրային ծածկագրից 67.85557 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքը և այն դասել բնակավայրի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության շարքին՝ համաձայն միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի:
2.Համայնքային սեփականություն հանդիսացող 02-102-0131-0007 կադաստրային ծածկագրից առանձնացված 67.85557 հա հողամասը ուղղակի վաճառքով օտարել Ռիդ ՍՊԸ-ին տվյալ պահին գործող կադաստրային արժեքով:
3.Ընդունել ի գիտություն որ նշված հողամասը ներառված է 02.03.2023թ-ի ՀՀ կառավարության թիվ 279-Ա որոշմամբ հաստատված ներդրումային ծրագրի շրջանակներում:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա:
5.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2026թ հողային հաշվեկշռում:


Կողմ -11

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ

ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner