Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 139
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԼԻՔԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 02-070-0111-0037 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.5139 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին Ապարան համայնքի Մելիքգյուղ գյուղում կառուցվելու է մանկապարտեզ, որի նպատակով անհրաժեշտություն է առաջացել համայնքային սեփականություն հանդիսացող 02-070-0111-0037 կադաստրային ծածկագրով 0.5139 հա հողամասը նվիրատվության պայմանագրով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի դրույթներով, համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին՚՚ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջների.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Մելիքգյուղ գյուղի 1-ին փողոց 1-ին փակուղի թիվ 5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-070-0111-0037 կադաստրային ծածկագրով 0,5139 հա հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը:
2. Որոշման կատարումը հանձնարարել համայնքապետարան աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Վահե Սուքիասյանին:
3. Ապարան համայնքի ավագանու 13.08.2025 թ N 128-Ա որոշումը ճանաչել չեղյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner