Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ.դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված՝ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունները և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով, և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրերի վարչական սահմաներում գտնվող՝ համայնքային սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության թվով 1 միավոր հողամասը փոփոխել և դարձնել՝ բնակավայրերի նպատակային նշանակության, համաձայն աղյուսակի:
2. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
3.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2026թ հողային հաշվեկշկում:
համարը
|
Ծածկագիրը և սյուբեկտ
|
Մակերես/հա/
|
Բնակավայրի անունը
|
Փոփոխվող հողամասի նպատակային և գործառնական նշանակություն
|
Փոփոխված հողամասի նպատակային և գործառնական նշանակություն
|
Դրական եզրակացության
ամիս, ամսաթիվ, համարը
|
1
|
02-051-0106-0003 պետական սեփականություն
|
0.36949
|
Գ. Լուսագյուղ
|
Գյուղատնտեսական արոտավայր
|
Բնակավայրերի հասարակական կառուցապատման
|
10.07.2025թ
թիվ 2/փ- 226
|
|