Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 75 -րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և ,,Տեղական ինքնակառավարման մասին՚՚ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով պահանջներով, հիմք ընդունելով Ապարանի համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի Գայի 5 հասցեում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» պատկանող վարչական շենքին պահպանման և սպասարկման համար տրամադրել 02-002-0081-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.062հա հողամասը: |