|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 օգոստոսի 2025 թվականի N 119Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հաշվի առնելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի 09.04.2025թ ԴԽ/02-2025 նիստի արձանագրությամբ առաջարկությունը՝ հողամասերը շուկայական արժեքով օտարելու մասին, Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթնեով, հիմք ընդունելով ՄԵՆԵՋՄԵՆԹ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՍՊ ընկերության կողմից տրված եզրակացությունները՝ անշարժ գույքերի շուկայական արժեքների վերաբերյալ.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Համայնքային սեփականություն համարվող 3.00615 հա հողամասերը՝ 12 լոտերով, աճուրդ-վաճառքի միջոցով օտարել: 2. Հաստատել հողամասերի մեկնարկային արժեքները՝ համաձայն կից աղյուսակի: 3.Համայնքի ղեկավարին` ապահովելու աճուրդի հրապարակայնությունն ու թափանցիկությունը, պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: 4. Ապարան համայնքի ավագանու համապատասխան որոշումներով նախկինում հաստատված նշված հողամասերի մեկնարկային արժեքները ճանաչել չեղյալ: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -2 ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ | Դեմ -8 ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ | Ձեռնպահ -1 ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(649.00 Կբ)
Աղյուսակ |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|