Ղեկավարվելով Ներքին աուդիտի մասին ՀՀ օրենքի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. փետրվարի 17-ի թիվ 143-Ն, 2015թ. դեկտեմբերի 10-ի թիվ 856-Ն հրամանների պահանջները և Ապարանի համայնքապետի կողմից հաստատված 2023-2024թթ ռազմավարական և տարեկան ծրագրերով, ներքին աուդիտի ծառայություն իրականացնող Պրոֆ Աուդիտ ՍՊ ընկերության կողմից 2024թ աուդիտ է իրականացվել Ապարանի համայնքապետարանում և համայնքային ենթակայության 7 ՀՈԱԿ-ներում: Ընդհանուր առմամբ 2024 թվականին հաստատված ծրագրով պլանավորվել և իրականացվել է 8 աուդիտորական առաջադրանք: Ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված խախտումների, թերությունների ու բացթողումների վերացման ուղղությամբ անցկացվել են քննարկումներ, հաստատվել են գործողությունների ծրագիր, որը հետևողականորեն իրականացվում է.
Ապարանի համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել՝ Ապարանի համայնքապետարան աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնում և 7 ՀՈԱԿ-ներում՝ Ապարան համայնքի կոմունալ ծառայություն, Ապարան համայնքի Շենավան և Քուչակ ամբուլատորիաներում, Արագածի առողջության կենտրոնում, Հարթավանի և Արագածի մանկապարտեզներում, Քուչակի մանկապատանեկան մարզադպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2024թ. անցկացված ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի: 2.Համայնքի ղեկավարին՝ ա)հետևողականորեն ավելի բարձրացնել ներքին աուդիտի իրականացման արդյունավետությունը, ապահովել ուսումնասիրությունների անհրաժեշտ խորություն ու բազմակողմանիություն: բ)ուժեղացնել հսկողությունը կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտված խախտումների ու բացթողումների վերացման ուղղությամբ, ձեռնարկել անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ հետագայում դրանք բացառելու համար: 3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել աշխատակազմի քարտուղար Ի. Թադևոսյանի վրա: |