Այսօր: Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 29
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Ներքին աուդիտի մասին ՀՀ օրենքի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. փետրվարի 17-ի թիվ 143-Ն, 2015թ. դեկտեմբերի 10-ի թիվ 856-Ն հրամանների պահանջները և Ապարանի համայնքապետի կողմից հաստատված 2023-2024թթ ռազմավարական և տարեկան ծրագրերով, ներքին աուդիտի ծառայություն իրականացնող Պրոֆ Աուդիտ ՍՊ ընկերության կողմից 2024թ աուդիտ է իրականացվել Ապարանի համայնքապետարանում և համայնքային ենթակայության 7 ՀՈԱԿ-ներում: Ընդհանուր առմամբ 2024 թվականին հաստատված ծրագրով պլանավորվել և իրականացվել է 8 աուդիտորական առաջադրանք: Ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված խախտումների, թերությունների ու բացթողումների վերացման ուղղությամբ անցկացվել են քննարկումներ, հաստատվել են գործողությունների ծրագիր, որը հետևողականորեն իրականացվում է.

Ապարանի համայնքի ավագանին որոշում է`

1.Հաստատել՝ Ապարանի համայնքապետարան աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնում և 7 ՀՈԱԿ-ներում՝ Ապարան համայնքի կոմունալ ծառայություն, Ապարան համայնքի Շենավան և Քուչակ ամբուլատորիաներում, Արագածի առողջության կենտրոնում, Հարթավանի և Արագածի մանկապարտեզներում, Քուչակի մանկապատանեկան մարզադպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2024թ. անցկացված ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի:
2.Համայնքի ղեկավարին՝
ա)հետևողականորեն ավելի բարձրացնել ներքին աուդիտի իրականացման արդյունավետությունը, ապահովել ուսումնասիրությունների անհրաժեշտ խորություն ու բազմակողմանիություն:
բ)ուժեղացնել հսկողությունը կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտված խախտումների ու բացթողումների վերացման ուղղությամբ, ձեռնարկել անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ հետագայում դրանք բացառելու համար:
3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել աշխատակազմի քարտուղար Ի. Թադևոսյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(71.41 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner