|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մարտի 2025 թվականի N 27Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի դրույթներով, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջների, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման համապատասխան, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված՝ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 28.02.2025 թվականի թիվ 2/փ- 78 դրական եզրակացությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոց թիվ 18/1 հասցեում գտնվող՝ «Երիցուկ» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 02-002-0058-0196 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0.13068 հա հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել և դարձնել՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության: 2. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի միկրոգեգիոնալ մակարդակի Արագածոտն-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում՝ գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչների աղյուսակում նշված ՀԿԳ-2 հապավումը փոխել ԲՆԿԳ-3 հապավումով: 3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2025 թվականի հողային հաշվեկշկում: 5.Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -12 ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|